10 Դեկտեմբերի, 2022 | Շաբաթ

Wxnews

Բալի օգտակար հատկությունները

Բալը հարուստ է վիտամիններով և այլ սննդանյութերով, ինչը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և այլ հիվանդությունների դեմ պայքարում։ Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաև բալի ճյուղերը, տերևներն ու պոչերը: Օրինակ` բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթևացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը:

Բալը հարուստ է վիտամին C-ով, պղնձով, կալիումով և մանգանով։ Բացի այդ, այս պտուղը լրացնում է օրգանիզմում B և K վիտամինների պաշարները, հագեցնում այն պոլիֆենոլներով։

Գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքները հաստատել են բալի օգտակար հատկությունները առողջության համար։ Օրինակ, այն օգտակար է սրտի հիվանդությունների կանխարգելման համար՝ շնորհիվ անտոցիանների և կարոտինոիդների բարձր մակարդակի, որոնք ունեն հակաօքսիդանտ, հակաբորբոքային և հակաայտուցային հատկություններ։

Բացի այդ, բալն օգտակար է շաքարախտով հիվանդ մարդկանց համար: Դրա օգտագործումը նվազեցնում է ինսուլինի դիմադրությունը և լակտոզայի անհանդուրժողականությունը՝ միաժամանակ մեծացնելով ինսուլինի սեկրեցիան:

Բացի այդ, բալը հաճախ օգտագործվում է ավանդական չինական բժշկության մեջ՝ արթրիտի և հոդատապի բուժման համար:

Բալի թարմ պտուղները շատ լավ օգնում են նաեւ աղիների գալարակծկումներին` թեթեւացնելով դրանց պատճառած սարսափելի ցավը: Բացի այդ, այն նաեւ օգտակար է թրոմբոֆլեբիտ հիվանդության դեպքում: Բալի պարունակության մեջ եղած կումարինը եւ օքսիկումարինը նպաստում են արյան մակարդելիության նորմալացմանը:

Այս հիվանդության համար գերադասելի է օգտագործել բալի «Գրիոտ հաղթանակ» եւ «Տափաստանային» տեսակները: Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում օրվա մեջ 200գ բալ ուտել: Իսկ անեմիայի ու ցածր հեմոգլոբինի դեպքում այն իսկական դարման է: Բալի հյութն օգտագործվում է նաեւ որպես ջերմիջեցնող միջոց, քանի որ այն հակաբորբոքային նշանակություն ունի:

Facebook
Twitter

Լրահոս