29 Հունվարի, 2023 | Կիրակի

Wxnews

Խոզի մսի պատրաստման ամենահամեղ տարբերակը բանջարեղենով․ կիսվեք ձեր տպավորություններով

Սա խոզի մսի պատրաստման ամենահամեղ տարբերակն է, որը երբևէ փորձել եք: Խոզի միսը` բանջարեղենով
Բաղադրիչներ

500-600 գ խոզի փափկամիս

0,5 թ/գ աղացած կոճապղպեղ

2-3 ատամիկ սխտոր

4 ճ/գ սոյայի սոուս

0,5 թ/գ աղ

1 ճ/գ եգիպտացորենի օսլա

1 կարմիր, 1/2 –ական կանաչ և դեղին պղպեղներ

1 գազար

8 շրջանակ մարինացված արքայախնձոր

Պատրաստման եղանակը

Խոզի միսը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել աղ, աղացած կոճապղպեղ, սոյայի սոուս, լավ խառնել, ծածկել և թողնել 20 րոպե

Ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել և մաս-մաս տապակել առատ ձեթի մեջ

Գունավոր պղպեղները, գազարը երկարությամբ կտրատել, տապակել

Ավելացնել տապակած միսը (եթե թավայի մեջ շատ ձեթ է մնացել` կեսը թափել), ավելացնել կտրատած արքայախնձոր, թողնել 2-3 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատոցել )))

Բարի ախորժակ

Facebook
Twitter

Լրահոս