29 Հունվարի, 2023 | Կիրակի

Wxnews

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչու որպես արցախցի չեք գնում եւ անձամբ ձեր աչքով տեսնեք՝ ինչ է կատարվում Լաչինի միջանցքում. Հարց ԱԽ քարտուղարին

Բնականաբար, դա Ադրբեջանի կողմից սադրանք էր, այնտեղ բնապահպան տեսնելը շատ դժվար է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ կիրակի օրը մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել էին որպես «բնապահպաններ» փակել էին Հայաստանն Արցախին կապող ճանապարհը:

«Բոլորի համար էլ հասկանալի է, որ այնտեղ ոչ մի բնապահպանական հարց չկա: Բոլոր այդ պրովոկացիաները խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ այս առումով քանի որ Լաչինի միջանցքն ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ, բնականաբար, աշխատանք է տարվում, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը ապահովվի ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ինքը որպես արցախցի չի գնում եւ անձամբ իր աչքով տեսնի, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Գնում եւ տեսնում եմ: Բնականաբար, Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու ուղղությամբ: Հայաստանը եւ Արցախը ամեն ինչ անում են, որ անվտանգության երաշխիքներ ստեղծեն Արցախի համար»:

Facebook
Twitter

Լրահոս