29 Հունվարի, 2023 | Կիրակի

Wxnews

Ֆանտաստիկ նախաճաշ, շատ համեղ․ կիսվեք ձեր տպավորությունով

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղն այս տարվա մարտին ադրբեջանական սադրանքներից հետո, այսօր վերադարձել է բնականոն կյանքի։ Գարնան սկզբին, երբ Ադրբեջանը կրակում էր խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախում նաև Խրամորթն էր՝ գյուղի հատվածում Քարագլուխ կոչվող բարձունքի ուղղությամբ առաջ գալուց հետո, անվտանգությունից ելնելով՝ գյուղի կանանց և երեխաներին տարհանել էին։

168.am-ի հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ այդ միջադեպից որոշ ժամանակ անց բոլորն էլ վերադարձել են գյուղ։

«Ներկայումս գյուղում հանգիստ վիճակ է, կրակոցներ չկան, վերջին անգամ երբ կրակեցին տրակտորի վրա, դրանից հետո որևէ կրակոց չի եղել։ Արտառոց բան տեղի չի ունեցել։

Ժողովուրդը չի հուսահատվում, բոլորն էլ հույսով ապրում են՝ սպասելով, որ ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Զորիկ Աբրահամյանը։

Facebook
Twitter

Լրահոս