Breaking News

Ներսես Պողոսյանը 20 օր է հացադուլի մեջ է

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավոր Ներսես Պողոսյանը սեպտեմբերի 29-ից մինչ այսօր գտնվում է հացադուլի մեջ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ Պողոսյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում, և նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ներսես Պողոսյանը իր իսկ գործով դատական գործից է բողոքում. ըստ նրա՝ վկաներ են հարցաքննվում, ովքեր գործի հետ առնչություն չունեն, բացի այդ, դատարանը մերժել է իր նկատմամբ ընտրված կալանքի որոշումը փոխելու միջնորդությունը այն դեպքում, երբ առկա են եղել «Ելք» խմբակցության 8 պատգամավորի երաշխավորագրերը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …