Breaking News

Ինչու չի կարելի քնելուց առաջ երաժշտություն լսել

Մարդկանց մեծ մասը հանգստանալու համար օրվա ընթացքում և քնելուց առաջ երաժշտություն է լսում: Կարծես թե այս սովորությանը պետք է վերջ տալ, եթե չեք ուզում քնելու խնդիր ունենալ:

Քնի հետազոտող Մայքլ Սկուլինը՝ Բեյլորի համալսարանից, հասկացավ, որ արթնանում էր գիշերվա կեսին՝ գլուխը մտած երգով: Նա ձեռնամուխ եղավ ուսումնասիրելու, թե ինչպես երաժշտությունը, հատկապես՝ մեղեդիները, կարող են ազդել իր քնի ռեժիմի վրա:

Գիտնականը կենտրոնացավ հազվադեպ ուսումնասիրվող մեխանիզմի վրա։ Կան երաժշտական ​​պատկերները, որոնք առաջանում են, երբ երգը կամ մեղեդին մարդու մտքում անընդհատ կրկնում են: Սովորաբար դա տեղի է ունենում արթուն վիճակում, բայց Սկուլինը պարզեց, որ դա կարող է պատահել նաև քնի ժամանակ:

Մեր ուղեղը շարունակում է մշակել երաժշտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ այն չի հնչում: Դա չի դադարում, մինչ մենք քնում ենք»,- ասում է հետազոտողը: Նրա խոսքով՝ որքան մարդ երաժշտություն է լսում, այնքան մեծ է հավանականությունը, որ ակամա երաժշտական ​​պատկերները կտեղավորվեն նրա գլխում, ու դժվար կլինի դրանք «վտարել»: Երբ դա պատահում է, ձեր քունը կարող է տուժել:

Երաժշտությունը չի օգնի քնել

Ուսումնասիրությունը, որը ներառում էր 209 մարդկանց շրջանում անցկացրած հետազոտություն և քնի նեյրոկենսաբանության լաբորատորիայում 50 կամավորների սովորությունների ավելի մանրամասն ուսումնասիրություն, բացահայտեց մի հետաքրքիր փաստ: 6 անգամ ավելի հավանական է, որ քնի խնդիր ունենան նրանք, ովքեր քնում են երաժշտությունով։

«Քնելուց առաջ մենք միացրինք երեք հանրաճանաչ և գրավիչ երգեր՝ Shake It Off (Taylor Swift), Call Me Maybe (Carly Rae Jepsen) և Don’t Stop Believin ‘(Journey): Հնչել են ինչպես ինքնատիպ ստեղծագործություններ, այնպես էլ գործիքային մշակումներ: Մենք զրուցեցինք նաև փորձի մասնակիցների հետ։ Հետո մենք վերլուծեցինք, թե երաժշտություն լսելն ազդո՞ւմ է գիշերային քնի ֆիզիոլոգիայի վրա։  Նրանք ավելի հաճախ էին արթնանում գիշերը, իսկ նրանց ուղեղում էլեկտրական ակտիվության ձայնագրությունները ցույց էին տալիս, որ նրանք ավելի շատ ժամանակ են անցկացրել քնի թեթև փուլերում:

Գրեթե բոլորը կարծում էին, որ երաժշտությունը բարելավում է իրենց քունը, բայց մենք գտանք, որ նրանք, ովքեր ավելի շատ երաժշտություն են լսում, ավելի վատ են քնում»,- ասում է Սկուլինը։

Երաժշտություն լսելու, հեռուստացույց դիտելու  կամ վիդեոխաղեր խաղալու փոխարեն, Սկուլինն առաջարկում է հինգ-տասը րոպե ծախսել առաջիկա օրը թղթի վրա գրելու վրա: Գիտնականի նախկին հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր հինգ րոպեում քնելուց առաջ առաջադրանքներ են գրել, կարողացել են «բեռնաթափել» ապագայի մասին մտահոգ մտքերը և ավելի արագ քնել:

Սիրարփի Աղաբաբյան

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …