Breaking News

Մանչեսթեր Յունայթեդը 31 միլիոն ֆունտ է տնտեսել Ռունիի հեռանալուց

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերի ժամանակ «Էվերթոն» ֆուտբոլիստին վճարել է 10 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, մանչեսթերցիները տնտեսել են ևս 31 միլիոն ֆունտ, որը թիմը ստիպված կլիներ վճարել անգլիացուն պայմանագրով նախատեսված երկու տարվա համար:

«Մանչեսթեր Յունայթեդի» հաշվետվության մեջ ցուցադրվում է, որ նախկին ավագի հեռանալը ձեռնտու էր ֆինանսական տեսանկյունից:

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն է:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …