Breaking News

Ի՞նչ ուտել սիրտն առողջ պահելու համար

Մարդկային սիրտը միակ օրգանն է, որն անդադար աշխատում է, հետևաբար այն ամենից շատ խնամքի կարիք ունի:
Ճիշտ սննդակարգի հետևելը կարևոր է սիրտն առողջ պահելու համար

1. Առաջին տեղը արժանիորեն գրավում է ձուկը, հատկապես կարմիր ձուկը, որը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են սրտի ռիթմի խանգարումների վտանգը:

2. Ընկույզն ու նուշը պարունակում են ամինաթթուներ, որոնք պահպանում են արյունատար անոթները և դրական են ազդում մարդու ողջ օրգանիզմի վրա: Ընկույզի օգտագործումը շաբաթական մի քանի անգամ նվազեցնում է սրտի նոպայի վտանգը 30-50 տոկոսով:

3. Կարմիր և սպիտակ գինիները հարուստ են սրտի համար օգտակար հակաօքսիդանտներով: Այն մեծ քանակությամբ պարունակվում է նաև բոլոր տեսակի խաղողի հատիկների կեղևում:

4. Սրտի և անոթների համար օգտակար է զեյթունի ձեթը, որը օգտակար ճարպեր է պարունակում և օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ:

5. Լոլիկ խորհուրդ է տրվում շատ օգտագործել նյարդային համակարգի խանգարում ունեցող մարդկանց: Այն կարգավորում է սրտի աշխատանքի ռիթմը արիթմիայի կամ տախիկարդիայի դեպքում:

6. Ցիտրուսային մրգերը ևս օգտակար են սրտի համար: Հատկապես նարինջը օրգանիզմից ավելորդ խոլեստերինի դուրս գալուն նպաստող նյութ է պարունակում:

7. Կանաչ բազուկի կոթերը հարուստ են կալիումով և մագնիումով, ինչպես նաև հանքային նյութերով, որոնք նպաստում են ճնշման կարգավորմանը:

8. Սիրտը ավելորդ խոլեստերինից պաշտպանելուն օգնում է նաև ծիրանի չիրը, որը նույնպես հարուստ է կալիումով և բնական հակաօքսիդանտներով:

9. Հաջորդ օգտակար սննդամթերքը վարսակն է, որը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:

10. Եվ վերջապես, օգտակար սննդամթերքի ցուցակում վերջին տեղն է զբաղեցրել մուգ շոկոլադը, որն օգտակար է բարձր ճնշման ժամանակ, քանի որ նպաստում է արյունատար անոթների լայնացմանը՝ կարգավորելով արյան ճնշումը:

Վրեժ Հովսեփյան

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …