Breaking News

35 ամյա Քսենյա Սոբչակն ցանկանում է դառնալ ՌԴ նախագահ

Լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում.  «Ես Քսենյա Սոբչակն եմ, 35 տարեկան, իմ ողջ կյանքն ապրել և աշխատել եմ Ռուսաստանում ու ինձ համար միևնույնը չէ՝ ինչպիսին կլինի իմ երկիրը: Ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում հանրային դաշտում ցանկացած գործողության և գիտակցելով նման բարդ քայլի բոլոր ռիսկերն ու անհավանական բարդությունները՝ որոշել եմ, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին իրավամբ կարող է դառնալ մեր երկիրն անհրաժեշտ բարեփոխումներին տանող քայլ»,- ասել է Սոբչակը:

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Սոբչակն  համապատասխանում է ռուսաստանյան օրենսդրությամբ նախագահական թեկնածուներին ներկայացվող չափանիշներին:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …