Breaking News

«Հրապարակ». Հայհոյանքներ ու անեծքներ Դավիթ Հարությունյանի հասցեին. առաջարկ է եղել շարժվել դեպի նրա տուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հիացած չեն այն փաստից, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը գալու է խորհրդարան՝ նախ գլխադասային, ապա՝ ԱԺ լիագումար նիստի քննարկման։

Դրա բոլոր քննարկումները վերածվում են կենաց-մահու պայքարի՝ լինի արդարադատության նախարարությունում, Ազգային ժողովում, թե Փաստաբանների պալատում, որտեղ երեկ թեժ վեճեր են ընթացել։ Ոմանք անգամ այստեղ ուղղորդվող գործընթաց են տեսնում նախարար Դավիթ Հարությունյանի դեմ, քանի որ մի հանդիպման ժամանակ այնպես են հարձակվել նրա վրա, որ նա, կիսատ թողնելով հանդիպումը, հեռացել է, իսկ օրենքին դեմ տրամադրվածներն այնքան ագրեսիվ են եղել, որ նախարարին ուղղված հայհոյանքներ են տեղացել, անեծքներ տվել՝ նրա երեխաների հետ վարվեն այնպես, ինչպես օրենքը թույլ կտա։

Իսկ երեկ էլ ոմանք անգամ առաջարկել են «շարժվել դեպի Դավիթ Հարությունյանի տուն»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …