Breaking News

«Ժողովուրդ». Ով է լինելու Գորիսում Առուշանյանի հիմնական մրցակիցը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ որքան էլ զարմանալի է, սակայն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Սյունիքի մարզի Գորիս համայնքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Առուշ Առուշանյանը մրցակիցներ ունի: Մենք չէինք բացառել, որ այս մրցակիցներից շատերը կարող են ձևական լինել և մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեն կամ հետ վերցնեն փաստաթղթերը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մրցակիցներից անկուսակցական անհատ ձեռներեց Էրիկ Աղաջանյանն ինքնաբացարկ է հայտնել: Այժմ Առուշանյանն ունի ևս երկու մրցակից՝ անկուսակցական Սամվել Հարությունյանն ու ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արշակ Մկրտչյանը: Հավելենք, որ Առուշ Առուշանյանն այժմ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Մեր տեղեկություններով՝ հիմնական պայքարն ընթանալու է Առուշանյանի և Սամվել Հարությունյանի միջև:

Հիշեցնենք, որ Ս. Հարությունյանն էլ Գորիսի նախկին քաղաքապետն էր և հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …