Breaking News

ՃՏՊ Երևանի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում. տաքսիի ուղևորը մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 19-ին, ժամը 00:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ջիջի» տաքսի ծառայությանը պատկանող «Chariot» մակնիշի 35 LC 597 (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Թ.) և «Mercedes S» մակնիշի 50 CQ 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1952 թ. ծնված Մ. Հ.-ը և «Mercedes S» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1979 թ. ծնված Կ. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Հ.-ը մահացել է:

Փրկարարներն իրականացրել են տարածքի սահմանազատում, հոսանքազրկել ավտոմեքենաները և դադարեցրել «Chariot» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …