Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթանում է ծանրամարտի երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
77 կգ քաշային կարգում Ժորժ Եղիկյանը (Մ23) հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 175 կգ։
Պոկում վարժությունում Եղիկյանը ֆիքսել է միայն 140 կգ՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։
Հայ ծանրորդը երկամարտում 5-րդն է 315 կգ արդյունքով։