Breaking News

Բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար առաջարկվում է 3-7 տարի ժամկետով ազատազրկում

Բուժաշխատողների նկատմամբ ոտնձգություններն ու նրանց գործունեության խոչընդոտումը այսուհետ կքրեականացվի։  նՆախագծի նախնական տարբերակը ներկայացրել են  Աժ պատգամավորներ Հրայր Թովմասյանը և Կարեն Ավագյանը

Նախագծով առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով:

Սահմանվել է նաև պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար՝ ոչ թե վտանգավոր բռնություն գործադրելով, այլ գործադրելու սպառնալիքով: Այդ արարքի համար պատիժը կլինի նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։

 

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …