Breaking News

Հայաստանի բուհերում կներառվի երկու նոր մասնագիտություն

Հայաստանում պատրաստվող մասնագիտությունների ցանկն ընդլայնվում է: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում: Ըստ այդմ՝ ավելանում է «Դատական փորձաքննություն» մասնագիտությունը՝ բակալավրի և մագիստրոսի պատրաստմամբ: Այն գործելու է որպես իրավագիտության ֆակուլտետի ճյուղ:

Ավելանում է նաև «Մեխատրոնիկա» մասնագիտությունը՝ որպես Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի ճյուղ: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է Ճարտարագիտության ոլորտը: Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …