Breaking News

«Հրապարակ». ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին: Իսկ եթե նրանք չեն պայքարում, ապա էլ ո՞վ պետք է պաշտպանի այս ազատաշունչ օրինագիծը, որպեսզի այն օրենք դառնա, պարտադիր նորմ մեր եվրոպականացվող նիստուկացում:

Մենք հասկանում ենք, որ դժվար է հայ հասարակության մեջ այս ականը ներդնելը, բայց մյուս կողմից էլ մենք բազմաթիվ արեւմտամետ գործիչներ ունենք, որոնք մի ամբողջ կյանք այդ նույն հասարակությանը եվրոպական արժեքներ են քարոզել ու համոզել, որ հայը պետք է վերջապես իջնի լեռներից ու ապրի ինչպես առաջադեմ մարդկությունը:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծը, մինչդեռ, առաջին ծիծեռնակներից է միայն, այսպես ասած` փորձաքար, որպեսզի նաեւ Եվրոպան հասկանա, թե առեւտրի ոլորտից բացի, մյուս ոլորտներում, դիցուք` բարոյականության, մենք որքանով ենք պատրաստ իրեն ինտեգրվելու:

Եվ պատկերացրեք` այս վճռական պահին մեր տարատեսակ ազատականները, գրանտակեր ՀԿ-ները, «կոտոշներ եւ սմբակներ» մթերող արեւմտյան գրասենյակները համարյա լռում են: Իսկ ի՞նչ են անելու նրանք, երբ հերթը հասնի Հայոց բանակում սեռական փոքրամասնությունների ծառայել-չծառայելու օրինագծին, երբ Եվրոպայից ասեն, որ ժամանակն է միասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրել: Ի վերջո, այսպիսի բաներով է ժամանակակից Եվրոպան մեզ ասոցացնում իր հետ եւ ոչ թե Բալզակի եւ Գյոթեի, Դյումայի եւ Շեքսպիրի, Բախի եւ Մոցարտի անմահ ստեղծագործությունների մեր իմացությամբ:

Եթե այն, ինչ ժամանակակից Եվրոպան եւ Արեւմուտքը փորձում են ներմուծել Հայաստան, իրոք լավ բան է, ապա ինչո՞ւ են մեզ փող տալիս դրա համար: Ինչ է, մեզ առնո՞ւմ են: Կա՞ այսօր Հայաստանում մի մայր, որ իր երեխայի փափուկ տեղերի վրա մատնահետք թողած չլինի, կա՞ մի հայր, որ խոսքով, հայացքով եւ հայրական ապտակով սնած չլինի իր որդուն: Հետեւաբար, ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …