Breaking News

Կրթության ոլորտում չկան ուժեղ լոբբիստ պաշտոնյաներ. Արայիկ Հարությունյան

Պետական համակարգի հետ շփումը ներսից ցույց է տալիս, որ դրա տրամաբանությամբ ոլորտիդ համար կարող ես գումարներ պոկել, ավելացնել ֆինանսավորումդ, եթե ուժեղ լոբբիստ պաշտոնյաներ ունես։
Երեկ Հոդված 3-ում կայացած քննարկման ժամանակ արձանագրեցի, որ այս առումով կրթության ոլորտն ամենախեղճերից է, դրա համար էլ տարեց տարի ֆինանսավորումը կրճատվում է։
Օրինակ կրթության նախարարի երկու տեղակալները, որոնք, պաշտոններին համապատասխան, պետք է փող բերողներից լինեին, որևէ ցանկություն էլ պետք է որ չունենան լոբբինգ անելու համար։

Մեկը՝ Վահրամ Մկրտչյանը, կրթության ոլորտից ընդհանրապես տեղյակ չէ և պարզապես ոլորտում «սուբյեկտ է»՝ Հանրապետականի քվոտայով։

Իսկ Դավիթ Սահակյանն էլ, ում համար երրորդ տեղակալի հաստիք բերեցին, Բաղրամյան 26-ի քվոտայով է հայտնվել նախարարությունում և «Այբ» կորպորացիայի ներկայացուցիչն է և հենց այդ դպրոցի լոբբիստը ԿԳՆ-ում։ Երբ Սահակյանին վերջերս մի քննարկման ժամանակ հարցրի՝ «այ, Դուք ոլորտի պատասխանատուներից եք։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ եռամյա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ոստիկանության պատասխանատուներն այդ ի՞նչ փաստարկներ են բերել, որոնք հաղթել են Ձեր փաստարկներին, և Ոստիկանության բյուջեն փաստորեն ավելանալու է, իսկ Ձերը՝ ոչ»։ Սահակյանը տվեց ինձ կարճ պատասխան՝ «չգիտեմ, գնացե՛ք Ֆինանսների նախարարին հարցրեք»։ Ու ինքն անկեղծ էր, որովհետև իրեն Հանրակրթության բյուջեն այնքան էլ հետաքրքիր չէ, քանի որ Բ26-ի հրահանգով արարատյան բակալավրիատին կոնկրետ գումարներ են հատկացվում։ Թե ոլորտի մյուս հատվածներում ինչ կլինի, իր գործը չէ։
Լոբբիստներից զուրկ կրթական ոլորտ։

Լևոն Մկրտչյանին առանձին կանդրադառնամ։

Արայիկ Հարությունյան

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …