Breaking News

Բուհերում թափուր տեղերի մրցույթին մասնակցած 940 դիմորդից միայն 16-ը չի հաղթահարել մրցութային շեմը

Հուլիսի 26-ին լրացավ բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները:

Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ) հայտնեցին, որ հուլիսի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ, քննարկել և հաստատել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 թթ. ուսումնական տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի նախնական արդյունքները: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի փոխանցմամբ՝ թափուր տեղերի մրցույթին հայտագրվել էր 940 դիմորդ, որոնցից 16-ը չի հաղթահարել մրցութային շեմը:

Ցուցակները հայտնի կլինեն մինչև հուլիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հուլիսի 16-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15.000: Բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 է, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21․820:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …