Breaking News

Բյուջեն չունի հնարավորություն, ոչ կենսաթոշակի, ոչ նվազագույն աշխատավարձի բարձրացման. փոխնախարար

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանին հարցրել է, թե ինչ քաղաքականություն է վարում պետությունն աղքատության դեմ պայքարում՝ հաշվի առնելով, որ սոցիալական նպաստները, աշխատավարձերն ու թոշակները վերջին  տարիներին չեն բարձրացել, իսկ դրան զուգահեռ տարեցտարի արձանագրվում է գնաճ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ կառավարությունը վարում է աղքատության չնվազեցման քաղաքականություն, հարցրել է պատգամավորը:

Հարցին ի պատասխան փոխնախարար Արայիկ Պետրոսյանն ընդգծել է, որ  աղքատության հաղթահարումը միայն իրենց ոլորտի խնդիրը չէ, այն համընդհանուր է, իսկ կառավարության երկարաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերն իրենց մեջ պարունակում են աղքատության հաղթահարման ուղղությամբ էլեմենտ. «Վերջին հաշվով դա ամենավատ երեւույթն է: Մեր սոցիալական պաշտպանության ծրագրերը մոտ մեկ տոկոսով ազդում են աղքատության կրճատման վրա, կենսաթոշակներն ազդում են շուրջ 4 տոկոսով: Այս տարվա բյուջեում չունենք նման հնարավորություն, ոչ կենսաթոշակ, ոչ նվազագույն աշխատավարձ չենք բարձրացնում, ելնում ենք մեր բյուջեի հնարավորությունից»,-նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:

Check Also

Ինչպես կարող են Ուկրաինայի հակամարտությունն ու ռուբլու փոխարժեքն ազդել ՀՀ տնտեսության վրա

Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով ռուբլու փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ կտրուկ նվազել է. եթե անցյալ տարվա …