Breaking News

Առողջապահության նախարարությունը՝ 3-17 տարեկան երեխաներին պատվաստելու լուրերի մասին

Գործադիրն ընդունել է որոշում՝ կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ ներկայում Հայաստանը COVAX FACILTY-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակում հնարավորություն ունի ձեռք բերելու COVID-19-ի դեմ պատվաստանյութ:

Հանրապետությունում COVID-19-ի կանխարգելման շրջանակում պատվաստումների գործընթացը անխափան և արդյունավետ շարունակելու նպատակով Առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել նաև չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10 տոկոսով (500.000 դեղաչափ, 250.000 անձ` 2 դեղաչափով): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումն արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում, Sinopharm ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար: Ըստ այդմ՝ կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակի համար կհատկացվի 3 մլրդ 459 մլն դրամ:

ՀՀ Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Հռիփսիմե Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Sinopharm ընկերության պատվաստանյութը Հայաստան բերելու դեպքում նաև 3-17 տարեկան երեխաներին պատվաստելու որոշում կայացվի, թե՞ դեռ այդ մասով որևէ քննարկում չի եղել։ Նա բացասական պատասխան տվեց՝ նշելով.

168.am

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …