Breaking News

«Փաստ». Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի

Ինչպես արդեն «Փաստը» տեղեկացրել է, հանրապետության 52 խոշորացված համայնքներում նոյեմբերի 5–ին կանցկացվեն ՏԻՄ համայնքի ղեկավարի ընտրություններ:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, սակայն, պայքարը կարծես թե բավականին թեժ է լինելու: Առաջադրվել է 6 թեկնածու: Նախորդ ընտրությունների ժամանակ 4–ն են եղել, եւ հիմնական ֆավորիտները ԲՀԿ–ական Կարեն Սերգոյանը եւ գործող համայնքապետ ՀՅԴ–ական Արծրունի Իգիթյանն էին: Բայց 1996–ից Ախուրյանի համայնքը ղեկավարող Իգիթյանը 700 ձայնով առաջ է անցել մրցակցից եւ կրկին շարունակել է պաշտոնավարել:

Նշենք նաեւ, որ այս անգամ համայնքի ղեկավարի թեկնածուներ են նաեւ ինքնաառաջադրված թեկնածու, Բասենի գործող գյուղապետ, ՀՀԿ–ական Համլետ Պետրոսյանն ու անկուսակցականներ Լեւոն Գեղամյանը, Գերասիմ Համբարյանն ու Վանիկ Մկրտչյանը, իսկ ԲՀԿ–ն կրկին առաջադրել է Կարեն Սերգոյանի թեկնածությունը:

Ճիշտ է, գործող համայնքապետ Ա. Իգիթյանն այս անգամ ինքնաառաջադրվել է, բայց «Փաստի» հետ զրույցում ասաց, որ դա ամենեւին էլ չի նշանակում, թե ՀՅԴ–ն իր թիկունքին կանգնած չէ: Հարազատ կուսակցությունն էլ, ՀՀԿ–ն էլ արդեն տվել են իրենց համաձայնությունը: Հարցին, թե ինչպես է, որ ՀՀԿ–ն իր կուսակցի թեկնածությունը պաշտպանելու փոխարեն ՀՅԴ–ական թեկնածուին է հավանություն տվել, Ախուրյանի գործող համայնքապետն ասաց,– «Ես չգիտեմ իրենց խնդիրները, բայց պայմանավորվածություն է եղել, որ իմ թեկնածությունը թողնեն: Ես որ իմ թեկնածությունը դրել եմ, վստահ եմ, որ հաղթելու եմ, ու բավականին մեծ առավելությամբ: Ոչ մեկին էլ չեմ թերագնահատում, եւ եթե առաջադրված 6 թեկնածու կա, ուրեմն պայքար է լինելու, բայց ասեմ, որ նախորդ անգամ բոլորի ձայները միասին վերցրած իմ ձայներից քիչ էին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …