Breaking News

«Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել ՊԵԿ-ին

«Հրապարակ» թերթը գրում է. «Օպտիմալացման հետեւանքով կրճատվող մարդկանց բանակը մեծանում է։ ՊԵԿ-ի մաքսային հատվածի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց նախապես ծանուցելու հնարավոր ազատման մասին, եւ այդ մարդիկ դիմել են դատարան՝ աշխատանքի վերականգնման հայցերով։

ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային մաքսատան նախկին աշխատակիցների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է 3 հայցադիմում՝ Կարեն Մելքոնյանի, Աշոտ Թորոսյանի, Ալբերտ Թադեւոսյանի կողմից։

ՊԵԿ-ից նաեւ տեղեկացրել են, որ օպտիմալացման շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում կրճատվել է 483 հաստիք»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …