Breaking News

Առողջ նախաճաշ. մաքրեք օրգանիզմը տոքսիններից

Առավոտյան առողջ նախաճաշը կարևոր է ոչ միայն առողջության համար, այլևս դրա շնորհիվ օրգանիզմում տոքսիններ չեն կուտակվի: Առողջ նախաճաշից շատ բան է կախված՝ աղիների մաքրություն, լավ մարսո- ղական համակարգ և ամուր օրգանիզմ: Ավելին, այդպիսով վերականգնվում է մաշկը: Healthyfoodhouse կայքը ներկայացնում է առողջարար նախաճաշ, որը կօգնի այրել օրգանիզմի ավելորդ ճարպերը, կկարգավորի
քաշը և կօգնի ազատվել 3-5 կիլոգրամ ավելորդ քաշից: Այն նաև կօգնի ազատվել փորկապությունից և փորի փքվածությունից: Ավելին, ձեր եղունգները, մազերն ու ոսկորներն ավելի կառողջանան:

Բաղադրություն
2ճ/գ վարսակի փաթիլներ
300մլ կեֆիր
Մի քանի հատ սալոր
Մի փոքր կակաո
1թ/գ աղացած կտավատի սերմեր

Պատրաստման եղանակը

Այս նախաճաշը պետք է պատրաստել նախորդ գիշերը: 100մլ եռացրած ջուրը լցրեք սալորի վրա, ծածկեք և թողեք մնա 5-10րոպե: Վարսակի փաթիլները, աղացած կտավատն ու կակաոն լցրեք այլ տարայի մեջ, վրան կեֆիր ավելացրեք և լավ խառնեք: Երբ սալորը սառչի, կտրատեք, հարեք և ավելացրեք մյուս բաղադրիչներին: Պատրաստած խառնուրդը դրեք սառցախցիկը: Հաջորդ առավոտյան ձեր համեղ և օգտակար նախաճաշը
պատրաստ է: Առաջին օրը տարօրինակ զգացողություն կունենաք ստամոքում, այսկերպ լավանում է մարսողական համակարգը, սակայն ժամանակի ընթացքում այդ զգացողությունը կանցնի:

168.am

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …