Breaking News

Գյումրիում հյուրանոցի ադմինիստրատորները յուրաքանչյուր մարմնավաճառից մինչև 3000 դրամ գումար են գանձել

Հյուրանոցի ադմինիստրատորները կողմնակի եկամուտ ունենալու նպատակով մարմնավաճառներին կացարան են տրամադրել և յուրաքանչյուր հաճախորդից որպես միջնորդավճար են ստացել 1000-ից 3000-ական ՀՀ դրամ:

Փաստինֆո-ի տեղակացմամբ՝ Գյումրի քաղաքում գործող հյուրանոցային համալիրներից մեկի երկու ադմինիստրատորները գույքային օգուտ ստանալու նպատակով 2016թ. մայիսից մինչև դեկտեմբեր հաստատության սենյակները բնակության և պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել են մարմանավաճառների:

Մեղադրանքի համաձայն՝ Անահիտը մարմանավաճառներ Մխիթարյանից, Թաթոյանից, Գրիգորյանից որպես միջնորդավճար ստացել է 1000-ից 3000-ական ՀՀ դրամ գումար:

Բացի այդ Անահիտը պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվող Թորոսյանի հետ` հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար, զանգահարելով հրավիրել հյուրանոց, որտեղ Թորոսյանը 5000 ՀՀ դրամով սեռական հարաբերություն է ունեցել անծանոթների հետ և Անահիտին վճարել է 1000-2000 ՀՀ դրամ միջնորդավճար:

Գործով մյուս ամբաստանյալ Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել նույն հյուրանոցում նույն մարմնավաճառներին կացարան տրամադրելու և պոռնկությամբ զբաղվելու համար նրանցից որպես միջնորդավճար 1000-ից 3000-ական ՀՀ դրամ գումար ստանալու համար:

Անահիտին և Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրանց երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …