Breaking News

«Պաշտպանության մասին»  նոր օրենքի նախագիծով պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար լինելու է վարչապետը

«Պաշտպանության մասին»  նոր օրենքի նախագիծով պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար լինելու է վարչապետը և այն բխում է Սահմանադրությունից դրույթից:

ԱԺ Պաշտպանության և անվտնագության հարցերի մշտական հանձնաժողովում՝ «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծի քննարկման ժամանակ, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ նախագծով հստակ սահմանված են բոլոր կառույցների գործառույթները,այդ թվում, թե ինչպիսի լիազորություներով ու գործառույթներով է օժտվում վարչապետը պատերազմի ժամանակ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, նաև խաղաղ ժամանակ ինչ գործառույթ է ունենալու: Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի, շտաբի պետի, Ազգային ժողովի և կառավարության գործառույթները ևս սահմանված են այս օրենքի նախագծով. «Եվ շատ կարևոր է, որպեսզի այդ լիազորությունների շրջանակի սահմանման հարցում մենք կարողանանք իսկապես ունենալ այնպիսի հավասարակշռություն, որ ամբողջապես իրացնենք սահմանադրական նորմերը, երկրորդ, որևէ վտանգ չստեղծենք որոշակի իրավիճակներում՝ մեր պաշտպանական ու անվտանգային համակարգը որևէ կերպ վնասելու համար: Այդ տեղակետից այս օրենսդրական նախաձեռնությունն իսկապես բացառիկ կարևորություն է ունենալու առաջիկա տարիների համար»,- նշեց Կորյուն Նահապետյանը:

 

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …