Breaking News

Մթերքներ, որոնց օգտագործումը երիտասարդացնում է մաշկը

Ցանկալի է մթերքներն օգտագործել պարբերաբար, քանի որ միայն այդ դեպքում դրանք դրական ազդեցություն կունենան մաշկի և առհասարակ առողջության վրա։

Նուշ

Նուշը հարուստ է վիտամին E- ով և օմեգա 3-ով, որոնք նպաստում են սրտի, ուղեղի և հոդերի բարելավմանը։ նուշի ամենօրյա օգտագործումը տարբեր աղանդներում, աղցանների մեջ կօգնի ձեր մաշկին ավելի երիտասարդ մնալ։

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը հիանալի է մաշկի համար։ Այն հատկապես օգտակար է չոր մաշկի և կնճիռների համար։ Այն հաճախ ներառեք ձեր բաղադրատոմսերում։ Կարելի է ավելացնել նաև սմուզիներին։

Ավոկադո

Ավոկադոն կարելի է օգտագործել աղցաններում։ Այն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա3-ի յուղեր ինչպես նաև հարուստ է վիտամին E- ով։

Ավոկադոն մեծ կիրառություն ունի մաշկի խնամքի պարագաների այդ թվում և դիմակների մեջ։

Բուլղարական պղպեղ

Բուլղարական բոլոր պղպեղները (կարմիր, դեղին, կանաչ, նարնջագույն) հիանալի են մաշկի համար։ Պարունակում են մեծաքանակ վիտամին C, որը հատկապես օգտակար է չոր մաշկի համար։ Այն օգնում է նաև կոլագենի արտադրությանը;

Սպանախ

Հարուստ է C և E վիտամիններով։ Սպանախը դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը։ Այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սպանախը կարող եք օգտագործել ապուրների, աղցանների կամ սմուզիների մեջ։

Դառը շոկոլադ

Շոկոլադը իսկապես օգտակար է մաշկի համար։ Շոկոլադի օգտագործումը խոնավեցնում է  մաշկը։ Պաշտպանում է արևային այրվածքներից։ Լավագույն դառր շոկոլադը պարունակում է 85% կակաո և չունի քաղցր համ։

 

168.am

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …