Breaking News

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգում, ասում է՝ ՔԿՀ-ում մարդուս եղունգները քաշում են, օգնե՛ք, թույլ չեն տալիս, որ տեսակցենք. Փաշինյան

««Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է, որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ պատգամավորներն, առանց հատուկ թույլտվության՝ ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր, անարգել մուտքի ու ելքի իրավունք ունեն»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ կիրառական պրակտիկայում շատ հաճախ այս իրավունքը սահմանափակվում է: « Օրինակ, ընտրողը զանգում է պատգամավորին, ասում՝ ամուսինս ՔԿՀ-ում է ու տեղեկություններ ունեմ, որ եղունգները քաշել են: Պատգամավորը գնում է ՔԿՀ, ասում է՝ եկել եմ ահազանգի հետևից և ուզում եմ տեսնել՝ կալանավորվածի մատները տե՞ղն են, թե՞ չէ: ՔԿՀ-ն արգելում է՝ նշելով, որ քննիչն արգելել է տեսակցությունը: Մենք ասում ենք՝ ուզում ենք տեսնել ի վերջո խոշտանգե՞լ են, թե՞ ոչ, մատները կտրա՞ծ են, թե՞ ոչ, կենդա՞նի է, թե՞ ոչ: Արգելքն աբսուրդ է ու պետք է վերացնել»,-ընդգծեց պատգամավորը:

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …