Հոկտեմբերի 24-ին, խոշոր ո ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Ապարանի ու Ծաղկահովիտի բժշկական կենտրոնների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։