ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է:
Ըստ նրա՝ լրատվամիջոցները հերթական անգամ սխալ են մեկնաբանել՝ չկարդալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը. «Ժամկետային զինվորական ծառայությունը 24 ամիս է, գրված օրենքով», — նշել է Վ.Սարգսյանը: