Breaking News

ՌԴ վարչապետը վստահեցրել է, որ գազի սակագինը 2018-ին կմնա անփոփոխ

Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարված է, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ հույս հայտնելով, որ ներդրումային համագործակցության դեպքում եւս կգրանցվի լավ արդյունք. «Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջեւ երկկողմ առևտրաշրջանառության ծավալն աճել է 30 տոկոսով: Ամենակարեւորն այն է, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացել են ձեւավորել փոխգործակցության ճիշտ մոդել ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ մակարդակում, այն է ԵԱՏՄ շրջանակում»,-ասաց Դմիտրի Մեդվեդևը՝ հավելելով, որ գրանցած արդյունքները հենց ապացուցում են, որ երկու երկրները ճիշտ ուղու վրա են:

Դմիտրի Մեդվեդևը նաև տեղեկացրեց, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի համար առանցքային համարվող էներգետիկային ոլորտին: Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը 2018-ին կմնա նույնը:

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …