Breaking News

«ՀԺ». «Առինջ մոլի» վաճառականների՝ ԱԺ-ի մոտ կայանալիք ցույցը Ծառուկյանի պատասխա՞նն է ՊԵԿ-ին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող «Առինջ մոլ»-ի վաճառականներն այս ուրբաթ գալու են Ազգային ժողովի շենքի մոտ`բողոքելու հարկային ծառայությունից:

«Հարկայինից վաճառականներին ասել են, որ սրանից հետո պետք է հաշիվ ֆակտուրա տրամադրեն, թե ինչ տեսակի ապրանքներ են բերում եւ որ տեսակից քանի հատ: Սա առաջացրել է վաճառողների դժգոհությունը, որովհետեւ նախկինի փոխարեն ավելի շատ հարկ են վճարելու: Ասել են նաեւ՝ եթե պատշաճ չներկայացնենք`կտուգանվեք»,- «ՀԺ»-ին տեղեկությունը փոխանցեց «Առինջ մոլ»-ի աշխատակիցներից մեկը:

«Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ, նման հարցերով չեմ զբաղվում, ես մոլի տնօրենն եմ: Ազգային ժողովի մոտ գալը վաճառականների կամքն է, ոնց ուզում են, թող անեն, մեր շուկան իր հունով աշխատում է, հարկայինից դժգոհություն չունենք, իմ մոտ, որ չեն բողոքում»:

Մեզ դիմած անձը նաեւ տեղեկացրեց, որ այժմ ցուցակագրում են այն վաճառականներին, ովքեր պետք է գնան ԱԺ-ի մոտ եւ բարձրաձայնեն համընդհանուր խնդիրը:

Տպավորություն է ստեղծվում, որ ծառուկյանական թեւը մոլի աշխատակիցների միջոցով հակահարված է տալիս ՊԵԿ-ի սկսած «պատերազմին»: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը միանգամից լայնածավալ ստուգումներ իրականացրեց Ծառուկյանին պատկանող ընկերություններում:

Ծառուկյանների բարեգործական հիմնադրամի տնօրեն, պատգամավոր Իվետա Տոնոյանը մեր հարցերին ի պատասխան բացառեց այն հանգամանքը, թե մոլի ղեկավարությունը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ աշխատակիցների որոշումների վրա:

«Առինջ մոլում» աշխատում են մի քանի հազար մարդ, ովքեր հագուստի եւ տնտեսական հատվածում իրականացնում են իրենց գործունեությունը: Եթե նրանցից մեկը կամ մի քանիսը ինչ-որ վերապահումներ ունեն հարկային մարմնի ընթացակարգերի մասին, որոնց ես մանրամասն չեմ տիրապետում, ապա իրենք ազատ են իրենց գործողությունների մեջ: Ինչ է նշանակում առանց տնօրինության գիտության եւ թույլտվության: Բացարձակապես չի համապատասխանում ձեր դիտարկումն իրականության հետ, որ պետք է տնօրինությունը թույլ տա: Եթե աշխատակիցները ինչ-որ նախաձեռնություն ունեն, ուրեմն ազատ են»,- մեզ հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Այն փաստին, թե այս քայլով չի՞ շարունակվում ՊԵԿ-Ծառուկյան «պատերազմը», երբ այս անգամ հարձակումը հենց վերջիններիս կողմից է, Տոնոյանը պարզաբանեց.

«Փորձել պարոն Ծառուկյանի ընկերություններում իրականացված  գործընթացները ինչ-որ կերպ կապել այլ գործընթացների հետ, որեւէ իրական հենք չունեն: Սրանք տարբեր գործընթացներ են եւ պետք չէ շաղկապել միմյանց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …