Breaking News

«Փաստ». Գեղարքունիքում կրճատվել է աշնանացան ցորենի ցանքը

«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում աշնանացանն ընթացքի մեջ է: Բնակիչները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, հայտնեցին, որ աշնանացան ցորենի ցանքն այս տարի ուշացել է: Նրանց խոսքով՝ սովորաբար օգոստոս ամսվա վերջին են աշխատանքները սկսում, այս սեզոնին խնդիրներ են առաջացել: Մեծ Մասրիկ համայնքում այսօր դժվարությամբ են սերմը հողին պահ տալիս:

«Հողը չէր վարվում, նոր– նոր անձրեւ է եկել, հողը սկսել է փափկել, կարողանում ենք վարել, որ մեր գործն անենք»,–ասացին բնակիչները:

Այստեղ գյուղտարին անբարենպաստ են գնահատում: Երաշտի պատճառով ցորենի բերք չեն կարողացել ստանալ:

«Մարդ կա՝ կոմբայն չի մտցրել դաշտ: Երաշտը սաղ «վարի» տվեց: Բերք չկար, մարդիկ էլ ծախս չարեցին՝ սոլյարկա չառան ու չքաղեցին ցորենը»,– հայտնեց համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:

Նախորդ տարի էլ լավ բերք չեն ստացել: 2016 թվականին կարկուտը 120 հեկտար ցորեն է հողին հավասարեցրել: Մեծ Մասրիկում յուրաքանչյուր տարի մոտ 1000 հեկտար ցորեն են ցանում, այսօրվա տվյալները հուսադրող չեն:

«Շատ քիչ են ցանում, նախորդ տարիների համեմատ ահավոր քիչ են ցանելու, դա փաստ է»,– տեղեկացրեց Ասատրյանը:

Վարդաձորում էլ են ցորեն քիչ ցանել: Համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանի խոսքով՝ շուրջ 20 հեկտար տարածություն է աշնանացանը զբաղեցնում»:

Մանրամսը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …