Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. Daily Mail. Բրիտանացիները պատրաստ են փրկել Հայաստանի 80 արջերին՝ յուրաքանչյուրին վճարելով 4000 եվրո

Գորշ արջը ճաղերի ետևից սևեռված նայում է, թե ինչպես է երիտասարդ ընտանիքը ճաշում գետի ափին գտնվող ռեստորանում, բարձրաձայնում է բրիտանական Daily Mail-ը՝ նշելով, որ փոքր ու ցածր վանդակներում ապրող կենդանիները կարողանում են մտնել ջուրը ու ապրել հույսով, որ դիմացի ռեստորանում ճաշողները սննդի մնացորդները կգցեն իրենց:

Այս արջերը, և նրանց նման շատերը, իրենց ողջ կյանքն ապրում են փոքր վանդակներում՝ Հայաստանում ճաշողներին, գնորդներին ու ձանձրացած ճանապարհորդներին զվարճացնելու համար. «Նախկին սովետական երկիրը ավանդույթ ունի բռնելու ու պահելու արջերին, ու չնայած մյուս ոլորտներում զարգացմանը, կենդանիների իրավունքնեըը Հայաստանում մնացել է ժամանակի ետևում:

Այնուամենայնիվ, բրիտանական բարեգործական Միջազգային կենդանիների փրկություն կազմակերպությունը (IAR) մեկնարկում է արջերի փրկության մեծ նախագիծն ու նպատակ ունի ազատել Հայաստանում «վանդակապատված» տասնյակ արջերի:

IAR-ի գործադիր տնօրեն Ալան Նայթն ասել է.«Նրանցից գողացել են իրենց արժանապատվությունն ու ազատությունը՝ ամենը մարդկանց զվարճացնելու համար: Այդ ինձ տառապանք է պատճառում»,- գրում է կայքը:

Սուսեքսում հիմնված բարեգործական կազմակերպությունն ստացել է Հայաստանի կառավարության աջակցությունն ու նպատակ ունի սարսափելի պայմաններից փրկել 80 արջերի՝ 1 արջը 4000 եվրոյով: Գումարի մեջ մտնում է կենդանիների փոխադրումը, խնամքն ու վերականգնումը:

Կազմակերպությունը հույս ունի, որ կկարողանա մի քանի արջերի վերադարձնել վայրի բնություն, սակայն, քանի որ կենդանիների մեծ մասն իրենց ողջ կյանքն ապրել է վանդակում ու չի կարողանա ապրել վայրի բնության մեջ, նրանց համար կառուցվելու է հատուկ վայր՝ 75 հազար եվրո արժողությամբ:

[smartslider3 slider=160]

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …