Կարատեի Հայաստանի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականը մեկնել է Իսպանիա, որտեղ հոկտեմբերի 25-ից 29-ը Տեներիֆե քաղաքում կկայանա աշխարհի 10-րդ առաջնությունը,- հաղորդում է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքականն այնտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաքների 2-րդ փուլը` նախապատրաստվելով առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչն է Վահան Միքայելյանը, մարզիչը` Էդգար Վաղարշակյանը: