Breaking News

Samsung-ի երկրպագուները խնդրում են ընկերությանը չթողարկել Galaxy S22-ը

Փոխարենը, հազարավոր օգտվողների պետք է այլ առաջատար։

Change.org-ում հայտնվել է SamMobile հայտնի ռեսուրսի խմբագիրների անսովոր միջնորդագիրը: Հեղինակները Samsung-ին խնդրում են լսել երկրպագուներին և թողարկել նոր Galaxy Note 2022 թվականի սկզբին, նույնիսկ, եթե դա նշանակում է հրաժարվել Galaxy S22-ից:

Պատճառը պարզ է. Galaxy Note-ի բոլոր մոդելները (բացառությամբ Note 20 Ultra- ի) միշտ ավելի հզոր ու լավն են եղել,  քան նույն տարվա S-սերիան: Բացի այդ, նրանք առաջարկում են նաև ավելի հետաքրքիր դիզայն, որը հեղինակներին պակասում էր 2021 թվականին:

Չնայած պրոցեսորների դեֆիցիտը շուկայում ավելի ու ավելի է զգացվում, սակայն միջնորդագրի ստեղծողներին թվում է, որ պետք է պահպանել երկու առաջատար շարքերը, այլև փոխարինել դրանք՝ յուրաքանչյուր սերիան թարմացնելով 2 տարին մեկ: 10 հազար ստորագրություն հավաքելու համար պահանջվել է 24 ժամից պակաս, և թիվը շարունակում է աճել:

 

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …