Breaking News

Արմավիր ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինեի բժիշկն ընդունում է մեղքն ու կփոխհատուցի 2 մլն դրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ 2017 թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:40-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:

Ընդհանուր առմամբ Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից պահանջում է 2.000.000 ՀՀ դրամի փոխհատուցում:

Նախորդ դատական նիստին Ա. Պետրոսյանը չէր ներկայացել, սակայն նրա ներկայացուցիչը հայտնեց, որ Ա. Պետրոսյանը մեղքն ամբողջությամբ ընդունում է և պատրաստ է փոխհատուցում տրամադրել:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …