Breaking News

«Ժամանակ». Մեդվեդեւի տապալված այցը. Կարեն Կարապետյանի բոլոր սպասելիքները հօդս ցնդեցին

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը հօդս է ցնդեցրել վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր սպասելիքները: 2018-ի ապրիլից առաջ Մեդվեդևի այցը կարևոր էր ՀՀ վարչապետի համար, և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը փորձել է անել առավելագույնը՝ Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրերն իրականացնելու համար: Սակայն Մեդվեդևի՝ ՀՀ այցի ընթացքում տեղի ունեցավ հակառակը,  խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե՝ ոչ ներդրումներից:

Նշենք, որ դեռ  հունվարին, երբ Կարեն Կարապետյանն իր առաջին պաշտոնական այցն էր կատարել արտերկիր՝ Մոսկվա, Մեդվեդևի հետ հանդիպմանը հայտարարել էր հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի գաղափարի մասին: Սակայն չի բացառվում անգամ, որ Մեդվեդևը դեմ չէր լինի Կարապետյանին ներդրումներով ապահովելուն, բայց այդ առումով նա չի ստացել Պուտինի հավանությունը: Եվ ոչ այն պատճառով, որ Պուտինը չի ցանկանում վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին: Պարզապես այդ խնդիրը ՌԴ-ի համար օրակարգային չէ, և Պուտինը դեռևս 2016թ. օգոստոսին Սոչիում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն է հստակ ակնարկել, որ չի պատրաստվում ֆինանսավորել ՀՀ իշխանությանը»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …