Breaking News

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի «վհուկների որսը». Գագիկ Համբարյան

 

Սեպտեմբերի 25-ին,երբ մենք Շիրակի պետհամալսարնում ռեկտորի կողմից գործած անօրինականությունների և հանցագործությունների վերաբերյալ “բաց նամակով” դիմեցինք ՀՀ նախագահին և վարչապետին,պարոն Մինասյանը սկսեց “վհուկների որս” օպերացիան՝տարբեր մարդկանց մոտ հայտարարելով,որ մեր թիկունքին ինչ-որ մարդիկ են կանգնած…Պարոն Մինասյանն այս թեմայի շուրջ նույնիսկ անկեղծացել է ուսանողների մոտ…
Ի դեպ, ըստ իրավիճակի,տարբեր մարդկանց անուններ է տալիս և խելացի դեմքով փորձում ապացուցել,որ իր կասկածները հիմնավորված են…Ռեկտոր Մինասյանի այս պրիմիտիվ գործելաոճը շատ հին է,այն կիրառվել է Հին Հունաստանում և Հին Հռոմում և իրեն վաղուց սպառել է… “Դավադրությունների տեսության” սիրահար պարոն ռեկտորին ես ինքս եմ առաջարկել ավելի պարզ լինել և վերլուծելով սեփական սխալներն՝իր մեջ փնտրել այս ամենի մեղավորին…Սակայն պարոն Մինասյանին դա ձեռնտու չէ…Նա “կեղծ օրակարգ” է ձևավորում և փորձում է այս ամենը բարդել ինչ-ինչ մարդկանց վրա՝անձնավորելով և քաղաքականացնելով այս ամնեը…Սակայն ամեն ինչ ավելի պարզ է…Զարմանում եմ ռեկտոր Մինասյանի անտրամաբանական վերլուծություններից…Չնայած ասեմ,որ ինքն էլ լավ գիտի,որ ստում և կեղծում է…
Հետաքրքիր է ստացվում…Պարզվում է,որ ռեկտոր Մինասյանի դեմ “պատվեր” տվողները նստած սպասում էին,թե ինչպես է ամենագետ և ամենախելացի,բոլորից մի փոքր առաջ մտածող ռեկտորը մի քանի ամսում այնքան ապօրինի և հանցագործություններ պարունակող որոշումներ ընդունելու,որ նրանք էլ գործեն ռեկտորի դեմ… Մինասյանին եթե մնա “կապացուցի”,որ ինտեգրված ուսուցում կոչվածը,որը Հայաստանում գոյություն չունի,ինչպես նաև ուսումնական պլանները,որոնոք ներդրվել էին նույն ռեկտորի կողմից և որոնց վերաբերյալ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հորդորել էր ուսանողներին ԴԱՏԻ տալ ԲՈՒՀ-ին,նրա թշնամիներից մեկն է նրան խորհուրդ տվել…Իսկ,ասենք,25 միլիոնանոց բուֆետը և 118 միլիոնանոց դահլիճի գաղափարն էլ ինչ-որ մի այլ թշնամի է խորհուրդ տվել…Առկա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի պետպատվերների բաշխումն էլ մի այլ “չուզողի” խորհրդով է “անկաշառ” և “արդար” ռեկտորը ներդրել ԲՈՒՀ-ում…Ու այսպես շարունակ…”Անմեղ” և “բյուրեղի նման մաքուր” ռեկտորի կողմից ուրիշների խորհրդով կատարված հանցագործությունները և ապօրինություններն այնքան շատ են,որ կարելի է շարունակել անվերջ…Բայց այս բոլորի մեջ ինձ մի բան է հետաքրքիր…Ո՞ր ստորն է ռեկտորին խորհուրդ տվել մակուլատուրա հանձնել գրադարանի 15 տոննա գրքերը,շռայլ վարձատրել սեփական շրջապատին, ժուժկալ գտնվել լավ և գերազանց սովորող ուսանողների հանդեպ…Սակայն ոչ միայն այսպիսի խորհուրդներ տվողները,այլև դրանք կատարողներն են Շիրակի Մայր ԲՈՒՀ-ի ԹՇՆԱՄԻՆԵՐԸ…
Իսկ եթե ավելի լուրջ,ապա Մինասյանի ոչ մի թշնամի կամ հակառակորդ էլ որևէ բան չէր կարող բարձրաձայնել կամ օգտվեր այս ամենից,եթե ռեկտորը գտնվեր իր բարձունքի վրա և տարրական “ծնկի չիջեցներ” Շիրակի պետհամալսարանի կրթական ողջ պրոցեսը…Պարզից էլ պարզ է,որ բազմաթիվ հանցաքներ գործած ռեկտորը այս կամ այլ մարդու անունը տալով փորձում է ինդուլգենցիա ձեռք բերել կատարած հանցանքների համար և խուսափել պատասխանատվությունից…Ուսումնական պրոցեսից արդեն անցել է երկու ամիս,սակայն ոչ մի ֆակուլտետում հաստատված՝կնիքված դասատախտակ դեռ չկա…Ո՞վ է մեղավոր…Պարոն Մինսայանին որ մնա, հաստատ մի քավության նոխազի կգտնի…Իսկ ԲՈՒՀ-ում բոլորն էլ գիտեն,որ գործած բոլոր սխալների,հանցագործությունների և ապօրինությունների հետևում կանգնած է ռեկտոր Մինասյանը…
Շիրակի մարզում շատերը գիտեն,թե պարոն Մինասյանը ինչպես կարող է մարդկանց “անցավ գլուխները ցավի տակ դնել”…Նույնիսկ մարզպետներից մեկն է իր պաշտոնը կորցրել Սահակ Մինասյանի պատճառով,քանի որ վերջինս չի կատարել իր ԽՈՍՏՈՒՄԸ…Սակայն գլխավոր մեղավորը՝Սահակ Մինսայանը առանց վատ զգալու շարունակել էր իր աշխատանքը մարզպետարանում…
Հ.Գ. Մեր թիկունքում ինչ-որ մարդկանց փնտրելու փոխարեն ռեկտոր Մինասյանը լավ կլինի բացահայտի,թե ո՞վ կամ ովքե՞ր են նրա թիկունքում կանգնած…Առանց այդ “թիկունքի” և “թիկունքների” գոյության պարոն Մինասյանը հիմա շատ վաղուց այլ տեղերում կլիներ…
Մենք ԴԵՌ հավատում ենք արդարությանը…

Գագիկ Համբարյան

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …