Breaking News

ՀՀ ԱԺ պատգամավորները դատապարտեցին ՈՒկրաինայի պատգամավորի դեմ մահափորձը

Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խումբը դատապարտում է ուկրաինացի պատգամավոր Իգոր Մոսիչուկի նկատմամբ մահափորձը, ԱԺ նիստին նշեց Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին մահափորձ է իրականացվել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիչուկի դեմ: Պատգամավորն այժմ հիվանդանոցում է: Կան նաև վիրավորներ:

«Խստորեն դատապարտում ենք արարքը։ Մենք ցավակցում ենք զոհի ընտանիքին և հարազատներին»,- նշեց Կարեն Բեքարյանը՝ Ուկրաինայի ժողովրդին մաղթելով հանդարտություն և խաղաղություն:

 

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …