Breaking News

«Երբ գալիս է 2008 թ. մարտի 1-ի սիտուացիա, պարզվում է՝ բանակը էլ բոլորինս չի, իշխանությանն ա» Ն. Փաշինյան

«էն երկրում, որտեղ միշտ ու անխուսափելիորեն հաղթում է իշխանությունը, այդ երկիրը նույնիսկ տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու է Իսրայելի օրինակից»,-իր ելույթի ընթացքում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Իսրայելում ընտրություններում մեկ ընդդիմությունն է հաղթում, մեկ՝ իշխանությունը:

«Հաջորդը՝ բանակի մասին: Հենց գալիս է այսպիսի պահ ասում են՝ բանակը իշխանությանը չէ: Բանակը և ընդդիմությանն է, և իշխանությանն է, բանակը՝ բոլորինս է: Երբ գալիս է 2008 թ. մարտի 1-ի սիտուացիա, պարզվում է՝ բանակը էլ բոլորինս չի, բանակը իշխանությանն է և բանակը պետք ա ասի՝ որտեղ 3 հոգուց ավել հավաքվեցիք` ցրելու ենք, պետք եղավ՝ գյուլլելու: Հետո էլի գալիս է՝ բանակը բոլորինս է: Այ, երբ գալիս է ընտրությունները՝ բանակը էլ բոլորինս չէ: Բանակը բացառապես իշխանությանն է: Եվ այդտեղ բանակը քայլում է մեկ շարքով՝ դեպի ընտրական տեղամասեր»,- նշեց  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մինչև օրս բանակում ծառայողների ծնողները կանգնած են իրենց զավակներին գուլպա, համազգեստ, կոշիկ մատակարարելով:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին:

ArmLife.am

 

 

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …