Breaking News

Եթե այնտեղ ռեստորան կամ խանութ կբացվի, կգաք, կասեք՝ ամոթ քեզ

Դերասան Հրանտ Թոխատյանը տեղեկացրել է, թե որոշել վարձակալել Կանազի մշակութային տունը: Ըստ նրա՝ «Կանազ» գործարանի վաճառքից հետո այն մնացել էր անտեր, օդում կախված. «Մեր չինովնիկներից մեկի կողմից հանձնվել էր իր ընկերներին, հետո այդ ընկերները փորձեցին ինչ-որ բան այնտեղ անել, չստացվեց ու կեսից շատը վաճառել էին, մեջն էլ բավականին գույք կար։ Հետո նորից վերավաճառվել էր։ 2007թ. այդ շենքը շատ պատահական այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարության կողմից գտնվել էր, ու մեր ներկայացումը նայելուց հետո՝ առաջարկեցին մեզ»,-նշեց դերասանը՝ խոստովանելով, որ իր երազանքն է եղել ունենալ մանկական թատերական դպրոց և մանկական թատրոն։

Հ. Թոխատյանի տեղեկացմամբ՝ շենքը ոչ մեկին նվեր չի տրվել, դա պետական շինություն է և ինքն է դիմել, որպեսզի վարձակալի այն՝99 տարով: Դերասանի տեղեկացմամբ՝ շենքը միայն արտաքինից է գեղեցիկ, իսկ ներսում ավերակներ են։

Հ. Թոխատյանը ցանկանում է Կանազի մշակութային տանը մանկական դպրոց և թատրոն հիմնել. «Ունեմ այդ հնարավորությունը, պայմանավորվածություն ունեմ իմ ընկերների հետ, որոնք համաձայն են ներդրում անել իմ երազանքի մեջ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այդ գումարը ներդրվում է երեխաների համար, և այդ դպրոցը կլինի՝ ուզում է դա Զարուհի Փոստանջյանը, թե ոչ. «Եթե այնտեղ ռեստորան կամ խանութ կբացվի, կգաք, կասեք՝ ամոթ քեզ»։

Դերասանը չի ամաչում, որ թամադայություն է արել. «Փոստանջյանն ինձ մեղադրում է այն բանում, թե ես գավառական խնջույքների թամադա եմ։ Ես չեմ ամաչում, որ թամադայություն եմ արել։ Ես դա արել եմ շատ լավ, դրա համար մարդիկ ինձ շատ մեծ գումարներ են տվել։ Չկա մեր հանրապետությունում մեկը, որը թամադայության համար ստանար այնքան գումար, ինչքան ես ստանում էի այն ժամանակ, երբ զբաղվում էի դրանով։ Իսկ այդ գումարներով մենք բավականին լավ գործեր ենք արել»,-նշեց Հ. Թոխատյանը։

Հիշեցնենք, որ Զարւհի Փոստանջյանը բարձրաձայնել էր, որ ՀՀԿ-ն կրկին պարգևատրում է գավառական թամադա Հրանտ Թոխատյանին` նրան մշակույթի պալատն նվիրելով:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …