Breaking News

Զիդան. Ինձնից ավելի ուժեղ մարզիչներ էլ կան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իրեն չի համարում աշխարհի ամենաուժեղ մասնագետը: Ֆրանսիացին ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել էր 2017 թվականի լավագույն մարզիչ:

«Չգիտեմ, թե ով է աշխարհի լավագույն մարզիչը: Կարող եմ ասել, որ ընդունում եմ այդ մրցանակը: Լուրջ աշխատանք է կատարվել, շատ բան ենք նվաճել, այդ պատճառով կասեմ, որ արժանի եմ այս մրցանակին:

Սակայն եթե հարցնեք, ապա չեմ ասի, որ աշխարհի լավագույն մարզիչն եմ: Ինձնից ուժեղ մասնագետներ էլ կան: Եթե 10 տարուց էլ մարզիչ լինեմ, այդ ժամանակ կտեսնենք»,- Զիդանի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …