Breaking News

Հովտաշատ գյուղում գազից թունավորվել է 4 քաղաքացի, այդ թվում՝ 2 տարեկան երեխա

Հոկտեմբերի 25-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ Արարատի մարզի Հովտաշատ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Աննա Մ.-ն, 1957 թ. ծնված Կարինե Հ.-ն, 1990 թ. ծնված Հասմիկ Մ.-ն և 2015 թ. ծնված Մանվել Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 1.30-ին, տանը գազի կաթսայի արտահոսքից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …