Breaking News

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչը հրաժարական տվեց

Ֆուտբոլի Ռուսաստանի 2-րդ լիգայի առաջնության մասնակից Մոսկվայի «Արարատ» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ես նման որոշում կայացրի, քանի որ «Արարատի» ղեկավարության հետ պայմանավորվածություն կար, որ ես թիմի օգնելու եմ միայն առաջին խաղաշրջանում: Ես իմ առջեւ դրված առաջադրանքը 100 տոկոսով կատարել եմ եւ այժմ «Արարատը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղին գերազանցելով 12 միավորով: Այժմ ես նպատակ ունեմ ավելի կատարելագործվել եւ առաջ շարժվել»,-հայտարարել է հայազգի մասնագետը:

Ալեքսանդր Գրիգորյանը մոսկովյան ակումբը գլխավորել էր այս տարվա օգոստոսին: Նրա ղեկավարությամբ «Արարատն» անցկացրել է 14 հանդիպում, որոնց ընթացքում վաստակել է 38 միավոր: Առաջնության առաջիկա խաղերին «Արարատ»-ին կնախապատրաստի ակումբի փոխնախագահ եւ թիմի ավագ մարզիչ Պողոս Գալստյանը:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …