Breaking News

ԱՄՆ դատարանը Քըրքորյանի ունեցվածքից 500 մլն դոլարը տնօրինելու թույլտվություն է տվել

Հանգուցյալ միլիարդատեր բարերար Քըրք Քըրքորյանի ունեցվածքը տնօրինելու դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի գերագույն ատյանի դատավոր Մարիա Սթրեթընն իրավունք է տվել Քըրքորյանի 1.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությունից 500 մլն դոլարը փոխանցել բարեգործական կազմակերպություններին: Այս մասին հայտնում է «Ասպարեզ»-ը:

Միլիարդատիրոջ կողմից նշանակված երեք անձից բաղկացած մարմինը, որի մեջ մտնում էին նրա կալվածքների վերակացուն՝ Էնթոնի Մանթեքիքը, փաստաբան Պատրիսիա Քլեյսը և Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դոկտոր Էրիկ Էսրայիլյանը, արդեն Քըրքորյանի ունեցվածքից 200 մլն դոլար բաժանել էին մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քըրքորյանն իր կտակում նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից առավելագույնը 3 տարի հետ (նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին):

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …