Breaking News

Ռուսաստանի ամենահարուստ աստղերի ցանկը ըստ Forbes-ի

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով «Ռուսաստանի 50 ամենահաջողակ և հարուստ աստղերի» վարկանիշը:

Ըստ Forbes-ի՝ 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Նուրմագոմեդովը վաստակել է 12 մլն դոլար, իսկ նրա մասին ԶԼՄ-ներում հիշատակվել է 103 389 անգամ։ Բացի այդ, մարզիկը YouTube-ում և Instagram-ում ունի մեծ թվով հետևորդներ։

Նրան անմիջապես հաջորդում է ռեփեր Ալիշեր Մորգենշթերնը՝ 7,4 մլն դոլար եկամուտով։

Երրորդ հորիզոնականում հայտնվել է հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան, որը հիշյալ ժամանակահատվածում վաստակել է 3,3 մլն դոլար։

Առաջին տասնյակում են ռեփեր Տիմատին, երաժիշտ Սերգեյ Շնուրովը, հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ռեփեր Բաստան, ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբան և երգչուհի Պոլինա Գագարինան:

Վարկանիշը ձևավորվում է մի քանի ցուցանիշներից ելնելով, այդ թվում՝ տարեկան եկամտի գումարը, YouTube-ում և Instagram-ում հետևորդների թիվը, Google-ում հարցումները, ԶԼՄ-ներում հիշատակումները, ինչպես նաև սոցցանցերում հիշատակումների հաճախականությունը:

Check Also

«Մենք բոլորս կեղծ ենք, բոլորս էլ փչացած ենք». Էնթոնի Հոփքինսի 11 մեջբերում, որոնք խորը հետք են թողնում հոգում

Նրան սիրում են, հարգում, լսում: Խարիզմատիկ ու անհավանական Էնթոնի Հոփքինս: Նա երբեք չի դադարում զարմացնել …