Breaking News

ԻՊ ահաբեկիչները վերադառնում են իրենց երկրներ. Թուրքիա վերադարձողներն ամենաշատն են

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հաջող ռազմական գործողությունների հետևանքով կազմակերպության կողմից վերահսկվող տարածքների մեծ մասն արդեն ազատագրվել է: Տարածքները կորցնելուց հետո ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող տաբեր երկրներից եկած վարձկանները հետ են վերադառնում իրենց երկրներ, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան «Soufan Center» կազմակերպության տվյալներին, գրում է, որ այս օրերի ընթացքում ահաբեկիչներն ամենաշատը Թուրքիա են վերադառնում:

Համաձայն հրապարակման՝ Սիրիայից ու Իրաքից արդեն 5600 օտարերկրյա վարձկաններ են վերադարձել: Դրանցից 900-ը վերադարձել է Թուրքիա:

«Խալիֆայությունից հետո. Օտարերկրյա զինյալների ու հետ վերադարձածների սպառնալիքը» զեկույցում նշվում է, որ երկարաժամկետ կտրվածքով Թուրքիա վերադարձած անձանցից 7240-ը ձերբակալվել կամ կալանավորվել են ԻՊ-ի ու Ալ Քաիդայի անդամ լինելու կասկածանքով:

Զեկույցից պարզ է դառնում, որ ԻՊ-ի շարքերում ահաբեկիչներ կան 33 երկրներից: Թուրքիան այդ երկրների շարքում ահաբեկչական շարքերում ունեցած քաղաքացիների թվով 7-րդն է: Առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, ապա Սաուդյան Արաբիան:  3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Հորդանանն ու Թունիսը: Այս երկրների շարուում է նաև Անգլիան,որտեղից գնացած 850 զինյալների կեսը վերադարձել է «հայրենիք»:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …