Breaking News

Ինչ անել քնելուց առաջ: Հաջողակ մարդկանց 5 սովորություններ

Ոչ այնքան մասնագիտական, որքան անձնական հաջողությունները մեծ ազդեցություն են ունենում կյանքի որակի բարելավման վրա։ Քնելուց առաջ այս պարզ սովորությունները ձեր կյանքը կդարձնեն ավելի բովանդակալից։ Պարզապես մտածեք այս խորհուրդների մասին։

1․ Քանի՞ ժամ պետք է քնեք հանգստանալու համար

Շատ անգամներ ենք լսել, որ հանգստանալու համար անհրաժեշտ է քնել 7-8 ժամ։ Բայց իրականությունն այն է, որ այն շատ անհատական բնույթ է կրում, ոմանաք կարող են հանգստանալ նույնիսկ 6 ժամ քնելով, մեկ ուրիշին գուցեավելի երկար ժամանակ անհրաժեշտ լինի։

Միայն դուք գիտեք, թե քանի ժամ պետք է քնեք, որ առավոտյան թարմ տեսք ունենաք։ Ըստ այդմ՝ հստակեցրեք քնելու ձեր ժամանակահատվաածը։

Եվ հիշեք մեկ բան․ պետք չէ օրը սկսել շտապելով։ Ավելի լավ է հանգիստ վեր կենալ, նախաճաշել, ցնցուղ ընդունել և տանից դուրս գալ հանգիստ և բարձր տրամադրությամբ։ Ադպիսով վաղ արթնանալը կերաշխավորի ձեր լավ օրը։

2․Քնելուց առաջ կարդալ

Քնելուց առաջ կարդալը հիանալի սովորություն է։

Հետազոտությունները պարզել են, որ քնելուց 15 րոպե առաջ կարդալը ազատում է սթրեսից, ինչը օգնում է հանգիստ և արագ քնելուն։ Բայց չեք կարող կարդալ համակրգչի էկրանից, պլանշետներով կամ սմարթֆոններով, քանի որ այդ սարքերի լույսը ավելի շատ խանգարում են և առաջացնում են լարվածություն։ Դրա փոխարեն կարդացեք գրքերից։

3․ Ի՞նչ կասեք զբոսանքի մասին

Դուք ապրում եք լուսավորված ու անվտանգ տարածքում․ հիանալի է, կարող եք քնելուց առաջ կարճ ժամանակով զբոսնել միայնակ կամ ինչ-որ մեկի հետ։ 15-20 րոպե քայլելը կլավացնի արյան շրջանառությունը և կհանգստանաք։

Քայլելը օգնում է ավելի հստակ մտածել ապագա ծրագրերի, անելիքների մասին։ Երբեմն այն օգնում է ստեղծագործել, նոր գաղափարներով եք լցվում։ Ի վերջո ձեզ ավելի լավ կզգաք։

4․ Ավելի շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի և ընկերների հետ

Հարազատ մարդիկ կյանքի շարժիչ ուժն են։ Նրանք են էներգիա և երջանկություն փոխանցողները։ Քնելուց առաջ ընկերների և ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելը կենսական նշանակություն ունի։ Դա կարող է լինել ընթրելը ընտանիքի կամ ընկերների հետ, խաղալ երեխաների հետ և այլն։

Ձեզանից մեծ ջանք չի պահանջվում, փոխարենը՝ ձեզ ավելի լավ կզգաք։ Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը երջանիկ լինելու համար նույնքան կարևոր է, որքան մարքուր օդ շնչելը։

5․ Պլանավորեք ձեր հաջորդ օրը

Ինչպե՞ս կարող է քնելուց առաջ հաջորդ օրը պլանավորելը օգնել ձեզ։ Այն կօգնի ձեզ նպատակներ սահմանել և ավելի հստակ կհասկանանք թե ինչ կարող եք անել օրվա ընթացքում։ Այդպես կկարողանաք ճիշտ օգտագործել ձեր ժամանակը։

Օրվա պլանավորումը սովորական ռազմավարություն է հաջողակ մարդկանց համար։ Այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ իրատես լինել։ Իսկական երջանկությունը մանրուքների մեջ է, ուստի երբեմն պետք է հրաժարվել հանդպել գորընկերոջ հետ, ում ատում ես,փոխարենը այդ ժամանակը կարող եք տրամադրել երեխաների հետ զբոսանքին։

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …