Breaking News

«Ժամանակ». 18-րդ տարելիցին ընդառաջ. ի՞նչ էր Վանո Սիրադեղյանը զգուշացրել Վազգեն Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «1999թ-ի ոճրագործությունից շուրջ մեկ տարի առաջ Վանո Սիրադեղյանը անձնական նամակ է ուղարկել Վազգեն Սարգսյանին: Վանոյին ու Վազգենին ճանաչողները գիտեն, որ երկու ընկերները հաճախ են ընտրել շփվելու, հաղորդակցվելու այս ձեւը: Սիրադեղյանը նամակը գրել է միայն իրեն հատուկ գեղարվեստական անզուգական մատուցմամբ, պերճախոսությամբ, ցավով, մտահոգությամբ: Գրվածքի համն ու հոտը չկորցնելու համար` մեջբերենք հանճարեղ գրողի` գրչակից եղբորը հասցեագրված նամակի մի քանի կտորներ:

«…Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո(խոսքը Վազգեն Սարգսյանի մասին է-խմբ.) գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձեւակերպման չարագուշակ անմեղությանը… Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երեւելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը….»:

Վազգեն Սարգսյանին հասցեագրված նամակը Վանո Սիրադեղյանն ավարտում է տխուր վերջաբանով. «Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին եւ շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով… Զանգիր խոսենք։ Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։

P.S. Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ: Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»:

Վանո Սիրադեղյանի գրածը շատերին մարգարեություն է թվում, սակայն այս նամակը ժամանակի շունչը զգացող ու հայրենիքի ցավով ապրող քաղաքացու, գործչի, գրողի գրչի արգասիք է: Հայոց Արեւելքից Երեւան ներխուժած գավառական էլիտայի մտահորիզոնը խիստ սահմանափակ է` Վանոյի ու Վազգենի հեռակա երկխոսությունը հասկանալու համար: Շուտով այս նամակը պատճառ դարձավ, որ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները Սիրադեղյանի անունը կապեն Հոկտեմբերի 27-ի հետ»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …