1. Մրգային աղցան
Այս ուտեստն ինքնին արդեն ծանր է՝ մրգերում պարունակվող շաքարի և մանրաթելերի հսկայական քանակության պատճառով: Մրգային աղցանի հետ հացի համադրումը կառաջացնի այրոց:
2. Թթու կաղամբ
Թթու կաղամբի և հացի համադրությունը ստամոքսում խմորում է առաջացնում:
3. Ջեմ
Ամերիկյան նախաճաշ՝ տոստ արած հաց և ջեմ, որքան համեղ է և հագեցնող, բայց ոչ օգտակար. ստամոքսի հետ կապված խնդիրները և ավելորդ քաշը երաշխավորված են:
4. Սունկ
Սունկն ինքնին ամենադժվար մարսվող ուտեստներից մեկն է, իզուր չէ, որ սննդաբանները խորհուրդ են տալիս 14 տարեկանից ցածր երեխաներին զերծ մնալ սունկ ուտելուց: Նման ծանր սնունդը հաղթահարելը դժվար է ոչ միայն երեխայի, այլև մեծահասակի համար, և եթե մի կտոր սպիտակ հաց ավելացնեք, ապա սնկով ուտեստը մարսելն էլ ավելի դժվար կդառնա:
5. Յուղոտ ուտեստներ
Քանի որ սպիտակ հացը բարդացնում է մարսողության գործընթացը, ավելի լավ է այն չուտել յուղոտ մսի կամ ձկան հետ: